copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:53 03-11-2022

«Հայաստան» հիմնադրամի կանոնադրության գործող և նոր տարբերակներում արցախահայությունը նշված է որպես շահառու. հայտարարություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը պատասխանել է մի շարք լրատվամիջոցների տարածած ««Հայաստան» հիմնադրամի կանոնադրությունից փորձել են հանել Արցախի Հանրապետությունը» վերտառությամբ տեսանյութի և դրա վերաբերյալ մեկնաբանությունների՝ նշելով, որ հիմնադրամի կանոնադրության նոր նախագծում, ինչպես նաև գործող կանոնադրությունում արցախահայությունը նշված է որպես շահառու, իսկ Արցախը շարունակում է ներկայացված լինել հոգաբարձուների խորհրդում: Այս մասին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից։

«Հայտնում ենք, որ կանոնադրության նոր նախագիծը մշակվել է՝ այն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով։ Կանոնադրության նոր նախագիծը դեռևս քննարկման փուլում գտնվող աշխատանքային փաստաթուղթ է, որի վերաբերյալ ստացված բոլոր առաջարկությունները, այդ թվում նաև պարոն Արտակ Բեգլարյանից ստացվածները, կներկայացվեն Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամներից բաղկացած աշխատանքային խմբի քննարկմանը։ Աշխատանքային խմբի կողմից բոլոր առաջարկներն ամփոփելուց հետո կանոնադրության նոր նախագիծը կներկայացվի Հոգաբարձուների խորհրդի քննարկմանը և հաստատմանը։

Ուստի կոչ ենք անում զերծ մնալ Հիմնադրամի շուրջ վերստին անհարկի աղմուկ տարածելուց և շինծու մեկնաբանություններից։ Միևնույն ժամանակ հորդորում ենք մանրամասն ծանոթանալ Հիմնադրամի գործող կանոնադրությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 խոշոր ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը:

Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 18 երկրներում գործող 19 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Ձեզ գուցե հետաքրքրի