copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:54 02-11-2022

Դիլիջանում կայացել է ՀՀ հյուսիսային համայնքների տնտեսական զարգացման համաժողովը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցությամբ Դիլիջանում կայացել է ՀՀ հյուսիսային համայնքների տնտեսական զարգացման համաժողովը։

Մեկտեղելով Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերի համայնքների և մարզպետարանների շուրջ 110 ներկայացուցիչների՝ համաժողովը հնարավորություն է ստեղծել արծարծելու համայնքներում տնտեսական զարգացման խնդիրները, առկա հնարավորությունները և իրականացված աշխատանքները։ Համաժողովին մասնակցել են Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պաշտոնյաները, մարզի համայնքների ներկայացուցիչները:

ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի, ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպան Վերներ Թութի և ԳՄՀԸ կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասիի ողջույնի խոսքերից հետո Գիլոյանը ներկայացրել է համայնքների զարգացման ռազմավարական և գործառնական պլանավորման գործիքները (զարգացման հնգամյա ծրագիր, տարեկան աշխատանքային պլան), համայնքների տնտեսական զարգացման ոլորտում ՏԻՄ-երի լիազորությունները և խնդիրները, ինչպես նաև վերջին երկու տարիների ընթացքում համայնքային ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումները։

Համաժողովը համայնքապետարանների ներկայացուցիչներին հնարավորություն է տվել ծանոթանալ համայնքների տնտեսական զարգացման աշխատանքային խմբի գործունեությանը, հիմնական գործառույթներին և իրականացված աշխատանքներին, որոնց թվում կարևոր տեղ է զբաղեցնում Գերմանիայի Դաշնության և Շվեյցարիայի կառավարությունների, ինչպես նաև ՀՀ համայնքների համաֆինանսավորմամբ գործող «Համավարակի հետևանքների մեղմմանն ուղղված դրամաշնորհային հիմնադրամի» աշխատանքների համակարգումը։

Հիմնադրամի շրջանակներում իրականացվող 21 բազմաբնույթ դրամաշնորհային ծրագրերը (ընտրված ավելի քան 200 հայտերից) նպատակ ունեն շահառու համայնքներում ստեղծել տնտեսական ակտիվության հնարավորություններ և նպաստել ձեռներեցության համար առավել բարենպաստ միջավայրի ձևավորմանը։ Համաժողովին ներկայացվել են երեք համայնքներում իրականացված դրամաշնորհային ծրագրեր (Ախթալա, Ախուրյան, Ապարան)՝ իրենց արդյունքներով, դժվարություններով և սերտած դասերով։

Համաժողովի ավարտից հետո Դիլիջանի կենտրոնում տեղի է ունեցել գյուղատնտեսական ապրանքների վաճառքի համար նախատեսված շուկայի տաղավարների բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր