copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:57 27-02-2023

Կահիրեում կայացել է հայկական և եգիպտական զբոսաշրջային ընկերությունների միջև առաջին գործարար համաժողովը

Փետրվարի 27-ին Կահիրեում կայացել է հայկական և եգիպտական զբոսաշրջային ընկերությունների միջև առաջին գործարար համաժողովը, որը կազմակերպվել էր Եգիպտոսի Արաբական Հանրապետության զբոսաշրջության և հնությունների նախարարության կողմից՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ։ Միջոցառմանը բացման խոսքերով հանդես են եկել Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը և Եգիպտոսի Զբոսաշրջության կենտրոնական գրասենյակի նախագահ Մոհամեդ Սալաման։ Այնուհետև, Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ու Եգիպտոսի զբոսաշրջության խթանման խորհրդի պաշտոնյա Մոհամեդ Ատտան համապարփակ կերպով ներկայացրել են Հայաստանի և Եգիպտոսի զբոսաշրջային հնարավորությունները, ցուցադրվել են տեսանյութեր։

Գործարար համաժողովի ընթացքում հայ և եգիպտացի զբոսաշրջային ընկերությունների միջև տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ, որոնց ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ երկրների միջև զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությունն առավել խթանելու վերաբերյալ։ Միաժամանակ, համաժողովի մասնակիցների կողմից ընդգծվել է՝ ոլորտում նոր հաջողությունների գրանցման հարցում Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթների գործարկման առանցքային կարևորությունը։

Տեղեկացնում ենք, որ հայկական և եգիպտական զբոսաշրջային ընկերությունների միջև առաջին գործարար համաժողովին մասնակցելու նպատակով ս.թ. փետրվարի 26-ին Կահիրե են ժամանել մոտ մեկ տասնյակ հայկական զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ։ Համաժողովին հաջորդող օրերին հայկական պատվիրակությունն այցելելու է Կահիրեի և Ալեքսանդրիայի տեսարժան վայրեր։ Մոտ ապագայում նախատեսվում է եգիպտական զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների փոխադարձ այց Հայաստան։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել