copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:12 02-11-2022

Էրդողանը վավերացրել է Աղդամում թուրք զինծառայողների գործունեության ժամկետը երկարաձգելու նախագիծը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողությանը հանձնված Ակնայի (Աղդամ) շրջանում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնում տեղակայված թուրքական ռազմական կոնտինգենտի գործունեության մանդատը երկարաձգելու վերաբերյալ նախագիծը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Ավելի վաղ Թուրքիայի մեջլիսում քննարկվել և ընդունվել է թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգային կենտրոնում տեղակայված թուրք զինվորականների մանդատը ևս մեկ տարով երկարաձգելու մասին օրինագիծը, որը ներկայացվել էր Թուրքիայի նախագահի աշխատակազմի կողմից։

Միջնորդության մեջ Թուրքիայի նախագահականը հիշեցրել է, որ Անկարան գործընթացի սկզբից ի վեր աջակցել է Բաքվին, որպեսզի վերջինս «միջազգային և օրինական ինքնիշխանության իրավունքի հիման վրա կարողանա պաշտպանել իր բոլոր իրավունքները՝ այդ թվում նաև իր տարածքային ամբողջականությունը, այժմ շարունակում է զգալի ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման և ամրապնդման, ինչպես նաև դրան նպաստող տնտեսական ենթակառուցվածքների կառուցման ու վերականգնման գործում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ