copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:39 23-11-2022

Բաքուն հայտնում է Աղդամում զանգվածային գերեզմանի հայտնաբերման մասին

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ Արցախի Հանրապետության` Բաքվի վերահսկողությանը հանձնված Ակնայի (Աղդամ-խմբ) շրջանի տարածքում զանգվածային գերեզման է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ նոյեմբերի 22-ին Ակնայի շրջանի Սարիջալը գյուղում ոստիկանական և անվտանգության ուժերի մասնակցությամբ իրականացված պեղումների ժամանակ մարդկային մնացորդներ են հայտնաբերվել։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հայտնաբերված մարդկային մնացորդները պատկանում են 1992 թվականին պատերազմական գործողությունների ժամանակ սպանված և թաղված մարդկանց։

Հիշեցնենք, որ Ակնայի շրջանը, որտեղից Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական ուժերը հարվածում էին Ստեփանակերտին և շրջակա բնակավայրերին, հայկական ուժերը ազատագրել էին 1993թվականի հուլիսին և անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ պահպանել էին իրենց վերահսկողությունը, սակայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության արդյունքում շրջանը հանձնվեց Ադրբեջանին։

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի