copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:30 01-04-2023

Էրդողանը վավերացրել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումը հաստատելու որոշումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել երկրի խորհրդարանի կողմից ընդունված որոշմանը, որը վավերացրել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահականի պաշտոնական տեղեկագրում այսօր հրապարակված որոշումների շարքում առաջինը «Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի միանալու մասին» օրենքն է։

Ֆիննական լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրել այն բանին, որ երկրի անդամակցության գործընթացը բավականին արագ է ընթացել։ Վավերացման գործընթացն ավարտելու վերջնական պաշտոնական քայլը կլինի փաստաթղթերը Վաշինգտոն ուղարկելը:

Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար դիմել էին դեռևս նախորդ տարվա մայիսին, և վերջիններիս դիմումը հաստատվել է դաշինքի անդամ բոլոր երկրների կողմից՝ բացառությամբ Թուրքիայի և Հունգարիայի։ Այս տարվա հունվարին Շվեդիայում Ղուրանը այրելու և Թուրքիայի նախագահ Էրդողանի խրտվիրակը տեղադրելու դեպքերից հետո Թուրքիայի իշխանությունները խիստ քննադատության ենթարկեցին Շվեդիային և սկսեցին ակնարկել, որ գործընթացի տարանջատման պարագայում կարող են աջակցել միայն Ֆինլանդիայի դիմումին։

Մարտի 17-ին Էրդողանը Անկարայում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Անկարան սկսում է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը հաստատելու գործընթացը։ Նախօրեին Ֆինլանդիայի դիմումը հաստատել էր նաև Հունգարիայի խորհրդարանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկցրել է Oragir.News-ը, մարտի 31-ին Թուրքիայի խորհրդարանը վավերացրել էր Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմում։ Այսպիսով, ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրները վավերացրել են Ֆինլանդիայի դիմումը, և առաջիկա օրերին երկիրը պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի