copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:23 18-10-2022

Թեհրանը պատրաստ է իր հարևաների խորացնել ռազմավարական համագործակցությունը

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է իր հարևան երկրների՝ մասնավորապես Կատարի հետ, զարգացնել հարաբերություները և ռազմական փոխգործակցությունը։ Իրանական «IRNA» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի տնտեսական հարցերով փոխնախագահ Մոհսեն Ռազային՝ Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ կայացած հանդիպման ընթացքում։

Ռազային ընդգծել է Թեհրանի և Դոհայի միջև ընդհանուր համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հրամանագրով երկկողմ պայմանավորվածությունների իրականացման համար որևէ խոչընդոտ չկա։

Իրանի տնտեսական հարցերով փոխնախագահը խոսել է նաև տարբեր ոլորտներում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացման հնարավորությունների մասին։ Նա նաև հաջողություն է մաղթել Կատարին՝ 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել Կատարի գործընկերներին այս հարցում։

Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին նույնպես հանդիպման ընթացքում նաև ընդգծել է երկկողմ կապերի ընդլայնման կարևորությունը։ Նա կարևորել է նաև Իրանի և Կատարի միջև մշակութային և պատմական հարաբերությունների առկայությունը։





Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում