copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:34 19-10-2022

Վրաստանը և Չեխիան մտադիր են խորացնել համագործակցությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում է ունեցել Չեխիայի արդարադատության նախարար Պավել Բլաժեկի հետ։ Ինչպես տեղեկացնում է վրացական «Gruzia Online» լրատվական գործակալությունը՝ Վրաստանի կառավարությունում կայացած հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են երկու երկրների դինամիկ գործընկերության հիմնական ուղղությունները։

Հաղորդվում է, որ կողմերն ընդգծել են, որ վերջին շրջանում ակտիվացել են երկկողմ այցերը Վրաստանի և Չեխիայի միջև։ Պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել էլ ավելի խորացնել առկա համագործակցությունը և քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև Չեխիայի կողմից ցուցաբերվող նշանակալի աջակցությունը՝ եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի ինստիտուցիոնալ, սոցիալ-տնտեսական վերափոխումների և բարեփոխումների իրականացմանը։

«Վարչապետը շնորհակալություն է հայտնել Չեխիայի արդարադատության նախարարին` Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած անսասան աջակցության համար և ընդգծել Չեխիայի մասնակցության կարևորությունը ԵՄ դիտորդական առաքելությանը»,- նշվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։

Բացի այդ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի արձանագրած կարևոր առաջընթացին։ Կողմերը փաստել են, որ Եվրոպական խորհուրդը, Վրաստանին եվրոպական հեռանկար հատկացնելով, հաստատեց, որ Վրաստանի ապագան Եվրամիությունում է, և այս որոշմամբ նոր փուլ մեկնարկեց, որը պետք է Վրաստանը տանի դեպի ԵՄ անդամակցություն։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև հոկտեմբերի սկզբին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական ասոցիացիայի առաջին գագաթնաժողովին, որը նախաձեռնել էր Եվրոպական միությունը։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ այս գագաթնաժողովը առանձնահատուկ նշանակություն ունի և կնպաստի ջանքերի համախմբմանը եվրոպական մայրցամաքում խաղաղության և կայունության ապահովման համար։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում