copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:10 27-09-2022

«Տանք, որ պրծնենք» թշնամական նարատիվը ոչ թե չի աշխատում, այլ հակառակ է աշխատում․ Տիգրան Ուլիխանյան

ՊՎԾ նախկին պետ, նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը գրում է. «Կապիտուլյացիա ստորագրելու պատրաստակամություն ունեցող քաղաքական ուժերի առկայությունը ՀՐԱՀՐՈՒՄ Է նոր հարձակումներ

Եթե որևէ 5 միլիոնանոց ժողովուրդ ԱՅԼ երկրի տարածքում կռվելով տալիս է 300.000 զոհ, ապա սեփական երկրի տարածքը պաշտպանելու համար ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ պետք է լինի զոհել առնվազն 1մլն մարդ։ Այդ պատրաստակամությունը ՀՍՏԱԿ Ու ՏԵՍԱՆԵԼԻ արտահայտելու դեպքում որևէ ոտնձգություն մեր տարածքի վրա չի լինի. մեր տարածքում չկա այնպիսի հարց, որի համար ԱՐԺԵ այդքան զոհ կանխատեսող ակտիվ պատերազմ սկսել, ու հետևաբար չեն սկսի։

Եթե քաղաքական ասպարեզում կա որևէ թիմ, որը պատրաստ է կապիտուլյացիա ստորագրել, թղթով տարածք տալ, ապա թշնամին միշտ գալու է այդ կապիտուլյացիայի հետևից։ Թշնամու մոտ կապիտուլյացիայի, թղթով տարածք ստանալու (այսինքն՝ ԻՐԱՎՈւՆՔԻ զիջման) ակնկալիքը չեզոքացնելու համար բոլորը պիտի ՀԱՅՏԱՐԱՐԵՆ, որ սպառնալիքի տակ ոչինչ չեն ստորագրելու, ոչինչ։
Քանի դեռ այս թեմայի շուրջ քաղաքական կոնսեսուս չկա, թշնամին անընդհատ սպառնալու է, անընդհատ սեպտեմբերի 13 է լինելու, ու մենք կոտորվելու ենք ԱՌԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ։ Մենք պետք է ՍՊԱՌՆԱՆՔ, որ այդպիսի հարձակումները ԿՎԵՐԱԾԵՆՔ ավելի մեծ ու իրենց համար ՉՀԱՇՎԱՐԿՎԱԾ ու անսպասելի պատերազմի։

Եթե թշնամիներից որևէ մեկն իմանա, որ մի 10.000, 20.000 զոհ պատճառելով կարող է թղթով տարածք վերցնել, ապա անպայման կհարձակվի։ Այդ գինն ընդունելի է։ Հետևաբար կապիտուլյացիա ստորագրելու պատրաստակամություն ունեցող քաղաքական ուժերի առկայությունը ՀՐԱՀՐՈՒՄ Է նոր հարձակումներ։

Այս պահին միայն իշխող թիմն է հայտարարել, որ ԹՂԹՈՎ ոչ մեկին ու ոչինչ չի տալու։ Համակարգային ընդդիմության դիրքորոշումը չկա, կամ հստակ չէ։ Պետք է հստակ արտահայտվեն։

Մեր տարածքի գինը պետք է դարձնել թշնամու համար անընդունելի։ «Տանք, որ պրծնենք» թշնամական նարատիվը ոչ թե չի աշխատում, այլ հակառակ է աշխատում։

«Տալը պիտի բացառես, որ ՉՈՒԶԵՆ, չակնկալեն» կանոնով եմ ես առաջնորդվում»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը