copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:25 24-09-2022

«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը Երևանի քաղաքապետարանին կվերադարձնի չկառուցապատված տարածքները


Երևանի քաղաքապետարանի և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի բանակցությունների արդյունքում հիմնադրամի չկառուցապատված և անբարեկարգ տարածքները կվերադարձվեն համայնքին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«2002թ.-ին «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հասարակական կառուցապատման նպատակով ի սեփականություն են հանձնվել «Կասկադ» համալիրի անավարտ շինությունները, սակայն «Կասկադ» համալիրը ավարտուն տեսք մինչ այժմ չի ստացել:
Երևանի քաղաքապետարանի և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի բանակցությունների արդյունքում չկառուցապատված և անբարեկարգ տարածքները կվերադարձվեն համայնքին»- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այդ վայրում մտադրություն կա կառուցել Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենքը, ինչը հնարավորություն կտա ակտիվացնել մայրաքաղաքի մշակութային և տուրիստական կյանքը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել