copy image url
Ներքին 3 տարի առաջ - 03:05 15-09-2022

Ընդդիմադիր պատգամավորները մտել են ԱԺ և սպասում են իշխանական պատգամավորներին

ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները պատգամավորական մուտքով մտել են ԱԺ և սպասում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին, որպեսզի նրանք գան և միանան վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական անելու պահանջին։

Ցուցարարները հայտարարել էին, որ մեկ ժամ ժամանակ են տալիս իշխող խմբակցության պատգամավորներին, որպեսզի գան ԱԺ։

Քիչ առաջ նաև հրապարակվեցին ՔՊ-ի պատգամավորների հասցեները և տարբեր խմբեր գնացին այդ հացեներով՝ իշխող ուժի պատգամավորներին խորհրդարան բերելու համար։ Մասնավորապես Կարին Տոնոյանն հայտարարեց որ գնում է Ալեն Սիմոնյանի տուն։

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասել էր, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների 35 պատգամավորները պատրաստ են նախաձեռնելու վարչապետի պաշտոնանկության գործընթաց, իսկ գործընթացն ավարտին հասցնելու համար հարկավոր է ՔՊ-ից 18 պատգամավորի ստորագրություն։ Նա նաև ասել էր, որ այդ պատգամավորներին պետք է բերման ենթարկել ԱԺ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg