Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:19 01-09-2022

Արթուր Դավթյանի առաջարկը ուղղակի հակասում է Եվրոպական կոնվենցիային, ավելի միանշանակ արգելք չկա

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աննախադեպ հարց է առաջ քաշել․ նա դիմել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին, որ պետական դավաճանության համար մահապատիժ սահմանվի, այսինքն՝ Սահմանադրությունից հեռացվի այդ արգելքը, սակայն բոլորը գիտեն, որ Եվրոպական կոնվենցիան ուղղակի արգելում է, որ Հայաստանում որևէ դեպքում մահապատիժ սահմանվի։

Իրավաբան Ռուբեն Մելիքյանին հարցրինք՝ արդյոք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան թույլ է տալիս, որ Հայաստանում մահապատիժ սահմանվի։

«Ոչ, թույլ չի տալիս, շատ ուղիղ է դա արգելված, ավելի միանշանակ արգելք Եվրոպական կոնվենցիայի համակարգում պարզապես գոյություն չունի։ Արթուր Դավթյանն ուղղակի յուրովի է մեկնաբանում Եվրոպական կոնվենցիան։ Ձեր նշած դեպքում, երբ ակնհայտ սխալ մեկնաբանություն է տրվում, այն էլ գլխավոր դատախազի մակարդակով, ապա պատկերացրեք, թե ինչ կլինի շատ ավելի փոքր հարցերի դեպքում։ Ես ուղղակի զարմացած եմ այս մոտեցման կապակցությամբ, ես սկսեցի հավատալ, որ Արթուր Դավթյանն իսկապես գտնում է, որ դա հնարավոր է, այսինքն՝ դա չի հակասում Հայաստանի միջազգային պարտավորություններին, այնինչ միանշանակ է, որ հակասում է։ Ինչ վերաբերվում է բուն խնդրին, ապա, այո՛, կարելի է դրա մասին խոսել, մտածե՝ դա արդարացվա՞ծ է, թե՞ ոչ, բայց մտքում ունենալով, որ այդ դեպքում մենք պարզապես պետք է հրաժարվենք մարդու իրավունքների եվրոպական համակարգից։ Եթե մենք դրան պատրաստ ենք, ապա խնդրեմ, դա քննարկման հարց ինչ-որ մի պահի կարող է դառնալ։ Ինչ վերաբերում է Արթուր Դավթյանին, ապա նա շատ լավ հնարավորություն ունի առաջարկներ անելու փոխարեն իսկապես պայքարել պետական դավաճանության դեմ՝ ակնհայտ փաստերի առկայությամբ քրեական հետապնդում հարուցելով իր անմիջական ղեկավարի նկատմամբ, ինչը նա, իհարկե, չի անի»,- ասաց Մելիքյանը։

Բանն այն է, որ պետական դավաճանության համար հարուցված քրեական գործերով մինչ այժմ դատարանի՝ ուժի մեջ մտած ոչ մի մեղադրական դատավճիռ չկա, ուստի հարց է առաջանում, թե ինչու է գլխավոր դատախազը որոշել նման նախաձեռնությամբ հանդես գալ։ Մելիքյանին հարցրինք՝ արդյոք նպատակը հենց այն չէ, որ ՀՀ քաղաքացիները զրկվեն ՄԻԵԴ դիմելու հնարավորությունից։

«Ես խիստ կասկածում եմ, որ իշխանություններն ունեն այդքան քաղաքական ճկունություն դրսևորելու հնարավորություն, որ նույնիսկ բարձրաձայն մտածեն այն մասին, որ մենք կարող ենք դուրս գալ Եվրոպայի խորհրդից, այսինքն՝ Եվրադատարանից։ Սա ես կհամարեի բոլորովին այլ նպատակներ հետապնդող երևույթ․ կա՛մ Արթուր Դավթյանն է փորձում իր հետագա աշխատանքային գործունեության ինչ-որ հիմքեր ստեղծել, կա՛մ իշխանություններն են Արթուր Դավթյանի միջոցով ինչ-որ երրորդ անձանց ինչ-որ ուղերձներ փոխանցում, չեմ կարող ասել, բայց այն, որ այս պատմությունը ունի չերևացող կողմ, ես դրանում վստահ եմ»,- պատասխանեց Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի