copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:14 22-08-2022

Ովքեր են հրապարակավ աջակցություն հայտնել Էդգար Ղազարյանին

Վաղը՝ ժամը 17։00-ին, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հանրահավաք է հրավիրել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Մինչ հանրահավաքը՝ ժամը 12-ին, «Դաբլ թրի» հյուրանոցում տեղի կունենա «պատվո նիստ»՝ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորների մասնակցությամբ։ Էդգար Ղազարյանի նախաձեռնությունը մեծ աժիոտաժ է ստեղծել, շատ հանրային ու քաղաքական, մշակութային գործիչներ, լրագրողներ արդեն հրապարակավ իրենվ աջակցությունն են հայտնել Ղազարյանին։

Ստորև ներկայացնում ենք այն մարդկանց անունները, որոնք աջակցություն են հայտնել Ղազարյանին և նշել, որ վաղը հանրահավաքի են մասնակցելու․ ԱԺ նախկին պատգամավորներ Արթուր Ղազինյան, Արթուր Վանեցյան, Նաիրա Զոհրաբյան, Գևորգ Պետրոսյան, ռեժիսոր Արշակ Զաքարյան, լրագրողներ Աբրահամ Գասպարյան, Նաիրի Հոխիկյան, Արմինե Սիմոնյան, իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյան, ԱԱԾ պետի նախկին ժ/պ Միքայել Համբարձումյան, «Հայրենիք» կուսակցության անդամներ Արսեն Բաբայան, Սոս Հակոբյան, ազատամարտիկ Շահե Աճեմյանը, Գևորգ Գևորգյանը, ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը և այլք։

Նշենք, որ Oragir.news-ի հետ զրույցում մի շարք ընդդիմադիր պատգամավորներ ևս հաստատել էին իրենց մասնակցությունը։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է