Մշակույթ 3 տարի առաջ - 23:49 28-07-2022

Երեւանյան «Օթելլո»՝ գումարած օպերային աստղեր

Հուլիսի 28-ին ունկնդիրը բացառիկ հնարավորություն ունեցավ վայելելու Վերդիի գլուխգործոցներից մեկը՝ «Օթելլոյի» համերգային կատարումը՝ ճանաչված օպերային աստղերի կատարմամբ:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Հովհաննես Չեքիջյան) եւ Երևանի «Ձայնի պահպանման» վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը հրաշալի իրականացրին օպերային տոն պարգեւելու առաքելությունը:

Օթելլոյի դերում հանդես եկող Արսեն Սողոմոնյանը այս դերերգով հանդես է եկել շուրջ 25 անգամ աշխարհի լավագույն օպերային թատրոններում, Դեզդեմոնային մարմնավորած Լիանա Ալեքսանյանի ելույթների աշխարհագրությունն ընգրկում է Միլանի Լա Սկալան, Բուենոս Այրեսի Կոլոնը, Իտալիայի, Գերմանիայի, Չինաստանի եւ այլ երկրների օպերային թատրոնները:

Ինչ վերաբերում է 2009թ. GRAMMY-ի հավակնորդ բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող Վլադիսլավ Սուլիմսկուն, որ կերտել էր Յագոյի կերպարը, նա էլ աշխարհի առաջատար դրամատիկ բարիտոններից է:

Երեւանյան «Օթելլոն» ստացված էր, հանդիսատեսը ոչ միայն բուռն ծափահարում էր, այլեւ հիացմունքն արտահայտում էր ոտքերով հատակին խփելով:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել