Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 5 տարի առաջ - 22:13 12-02-2021

«ԳԱՀԵՐԻ ԽԱՂ»-Ի ԱՍՏՂԵՐ ՊԵԴՐՈ ՊԱՍԿԱԼԸ ԵՎ ԲԵԼԱ ՌԱՄԶԻՆ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԵՆ Կ. ԲԱԼԱԳՈՎԻ ՍԵՐԻԱԼՈՒՄ

Variety-ին հայտարարել է, որ «Գահերի խաղ»-ից Պեդրո Պակալը և Բելա Ռամզին կմասնակցեն HBO նոր սերիալի՝ «Մեզանից վերջինը» («The last of us»), նկարահանումներին: Համանուն համակարգչային խաղի հիման վրա ստեղծված նախագծում որպես գլխավոր դերակատարներ ընտրվել են նրանք: «Գահերի խաղ»-ում Պեդրոն մարմնավորել է արքայազն Օբերին Մարտելին, իսկ Ռամզին՝ Լիաննա Մորմոնտին

«Մեզանից վերջինը» սերիալի առաջին մի քանի մասերի ռեժիսյորը 29 –ամյա ռուս կինոռեժիսյոր Կանտեմիր Բալագովն է՝ հեղինակը «Дылда» և «Теснота» սենսացիոն ֆիլմերի:

Սյուժեն հետապոկալիպտիկ ապագայում ԱՄՆ-ի տարածքում մուտացիայի ենթարկված համաշխարհային համաճարակից հետո տեղի ունեցող դեպքերի մասին է: Պասկալը խաղում է Ջոել անունով մաքսանենգի, իսկ Ռամզին՝ Էլլիի դերը:

Կանտեմիր Բալագովը իր ինստագրամյան էջում արդեն մեկնաբանել է այս նորությունը: Նա հրապարակել է Բելլայի և Պեդրոյի լուսանկարները և խոստովանել, որ անհամբերությամբ է սպասում նրանց հետ աշխատելուն.

«Ջոել և Էլլի ես այնքան հուզված եմ»,- գրել է նա:

Կ. Բալագովի՝ սերիալում ռեժիսյորական աշխատանքի մասին հայտնի էր դարձել դեռևս փետրվարի կեսերից: Սկզբնապես այդ պաշտոնը նախատեսված էր հանրաճանաչ «Չեռնոբիլ» սերիալի ռեժիսյոր Յոհան Ռենկի համար, սակայն վերջինս ուներ արդեն իսկ ծանրաբեռնված ախատանքային գրաֆիկ:

Բալագովը սերիալում իր ռեժիսյորական աշխատանքը մեկնաբանել է այսպես. «Ես գրում եմ դողացող ձեռքերով: Երազանքներն իրականանում են: Ես «Մեզանից վերջին»-ի մեծ երկրպագուն եմ, և երբեք չեմ մոռանա, թե այն ինչպես իմ մեջ բացահայտեց նորություններ, որ նախկինում չէի նկատել: Ես մինչ վերջերս չէի հավատում, որ դա հնարավոր է: Երազեք, բարեկամներ»:

«Մեզանից վերջինը» սերիալի պրոդյուսերներն են նախկինում «Չերնոբիլ» HBO սերիալի հաղորդավար Կրեյգ Մեյզին և համակարգչային խաղի հիմնադիր Նիլ Դրաքմանը:

Կինոյի ասպարեզում Բալագովին անվանում են ամենահեռանկարային երիտասարդ ռուս ռեժիսյորներից մեկը: Նրա ֆիլմերից «Теснота»-ն արժանացել է մրցանակի Կաննի կինոփառատոնում, իսկ «Дылда»-ն ընդգրկվել է Օսկարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել