ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, ասել է, որ Սոչիի շրջանի վատ եղանակը չի ազդել պետության ղեկավարի «Բոչարով Ռուչեյ» նստավայրի վիճակի վրա։
«Ոչ, ամեն ինչ կարգին է»,- վստահեցրել է Պեսկովը։
Ներկայում հորդառատ անձրևները, որոնք մեծ Սոչիում հեղեղումներ են առաջացրել, դադարել են։ Քաղաքում վերականգնողական աշխատանքներ են ընթանում, իսկ հանրային լողափեր մուտքը բաց է հանգստացողների համար։