Չղջիկների շուրջ միջնադարից ի վեր հյուսված են սարսափազդու լեգենդներ։ Նրանց նույնացնում են վամպիրների հետ։ Մի կողմից` արդարացի չէ, մյուս կողմից` կան նաև վամպիր չղջիկներ։
Զրուցել ենք ԵՊՀ կենսաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Աստղիկ Ղազարյանի հետ։
Չղջիկները միակ թռչող կաթնասուններն են, որոնք` մյուս բոլոր կաթնասունների պես, ձագ են ունենում, կերակրում կաթով, հոգում ձագերի մասին։
Չղջիկները խիստ սոցիալական կենդանիներ են, անգամ քարանձավները, որտեղ ապաստանում են, բաժանում են սրահների` ննջարաններ, մսուրներ և այլն։ Զարմանալի արարածներ են չղջիկները։
Մանրամասները՝ տեսանյութում: