copy image url
Մշակույթ Ներքին 4 տարի առաջ - 21:44 17-07-2022

Ջինա Լոլոբրիջիդան` քանդակագործ

Քչերը գիտեն, որ աշխարհահռչակ իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան կինոդերասանուհու իր կարիերան ավարտելուց հետո շարունակել էր ստեղծագործական գործունեությունը միանգամայն այլ ամպլուայում։ Նա զբաղվել է քանդակագործությամբ ու նկարչությամբ։ Իր անհավանական աշխատասիրության, կամքի ուժի, խելքի, գեղեցկության, ինչպես նաև բազմակողմանի տաղանդներով օժտվածության շնորհիվ, Ջինան զարմանալի հաջողությունների է հասել ամեն ինչում և ամենուր: Եվ ինչպես ինքն է հաճախ կրկնում. «Ես սխալմամբ եմ դերասանուհի դարձել…»:

Դեռ երիտասարդ տարիներին Ջինա Լոլոբրիջիդան ավարտել էր Գեղարվեստի Ակադեմիան, սակայն նրան իր տաղանդն ու գեղեցկությունը տարել էին ինքնարտահայտման ու ինքնադրսևորման այլ ուղով։ Կինեմատոգրաֆը գրավել էր երիտասարդ գեղեցկուհու ուշադրությունը։

50-60-ականների կինոխորհրդանիշ Ջինա Լոլոբրիջիդային շատերը հիշում են «Ֆանֆան-Տյուլպան», «Թագավորը դաման և վալետը» ֆիլմերից, և իհարկե, «Փարիզի Աստվածամոր տաճարը» ֆիլմում նրա անձնավորած Էսմիրալդայի կերպարով։

Ընդհանուր առմամբ Ջինան խաղացել է 65 ֆիլմերում, որոնց մեծ մասն արժանացել են ամենահեղինակավոր մրցանակների, բարձր պարգևների։

Կինոյում ձեռք բերած հնչեղ ու մեծ հաջողությունից հետո 90-ականներին ավարտելով իր կինոկարիերան Ջինա Լոլոբրիջիդան վերադարձավ իր առաջին սիրուն` քանդակագործությանը։
Այժմ նրա ստեղծագործական կենսագրության մեջ հաշվվում են մեկ տասնյակից ավելի քանդակներ, որոնք իրականացված են բրոնզից կամ գիպսից և ունեն բնական չափեր։

Իհարկե դերասանուհու համար իր քանդակագործական ստեղծագործությունները ստեղծելիս լավագույն ոգեշնչման աղբյուր է դարձել կրկին կինեմատոգրաֆը։

Քանդակագործության օգնությամբ նոր կյանք ու կերպարանք են ստացել կինոյում խաղացած Ջինայի հերոսուհիները` Էսմերալդա, Թագուհի, Պաոլինա Բորգեզե։ Սրանցից յուրաքանչյուրն առանձնանում են իրենց զգացմունքներով, հույզերով, գեղեցկությամբ ու հմայքով:
Դերասանուհին մեկնաբանելով իր մասնագիտական ​​երկրորդ տարերքը, ասում է. «Կինոն ազատ արվեստ չէ։ Դու միշտ կախված ես սցենարիստից, ռեժիսորից, օպերատորից, իսկ քանդակագործության մեջ՝ ես մենակ եմ, ես եմ ու իմ ձեռքերը։ Եվ այն, ինչ ուզում եմ, կարող եմ արտահայտել առանց որևէ մեկին հարցնելու»։

Ջինա Լոլոբրիջիդան բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Փարիզում, Վենետիկում և այլուր, բոլորն էլ պսակվել են մեծ հաջողությամբ։

95-ամյա դերասանուհին այսօր Ֆրանսիայի, Իտալիայի և Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիաների պատվավոր անդամ է։
Լոլոբրիջիդան իր «Ապրենք միասին» քանդակային կոմպոզիցիայի համար արժանացել է ֆրանսիական Պատվո լեգիոնի շքանշանի։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել