Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:01 22-11-2023

Նիկոլի իշխանության օրոք Գյումրին իր մշակութային խնդիրներով հայտնվել է մարգինալ դաշտում. քանդակագործ

Քանդակագործության ազգային-պարկ թանգարանի տնօրեն, քանդակագործ Արթուր Գևորգյանը իր սոցցանցի էջով պարբերաբար բարձրաձայնում է այն մասին, որ Շիրակի մարզի հարուստ պատմական ժառանգությունը քայքայվում է, իսկ Փաշինյանի կառավարությունը անգամ մի կոպեկ չի ծախսել Շիրակի մարզի մշակութային ժառանգության պահպանության համար։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն, քանդակագործ Արթուր Գևորգյանի հետ։

«Գյումրիում, առհասարակ Շիրակի մարզում, ինչպես բազմիցս ասել եմ, հուշարձանների վերականգնում պետական միջոցներով չի իրականացվում։ Գյումրին կողքի է դրված, Գյումրին չկա էս իշխանության, Նիկոլի կառավարության որևէ մշակութային ծրագրում։ Նիկոլի իշխանության օրոք Գյումրին իր մշակութային խնդիրներով հայտնվել է մարգինալ դաշտում»,- ասում է քանդակագործը։

Արթուր Գևորգյանն ասում է, որ ինքը ուրախանում է, որ Հայաստանում վերականգնվում են պատմամշակութային ժառանգություն հանդիասացող կոթողները, բայց իշխանության անհաղորդ վերաբերմունքն է նրա համար անհասկանալի, երբ խոսքը գնում է Շիրակի մարզի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը