Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:16 16-07-2022

Ֆրանսիան Իրանին կոչ է անում ազատ արձակել ոստիկանության բռնությանը դեմ արտահայտված ռեժիսորներին

Ֆրանսիան Իրանին կոչ է արել ազատ արձակել երեք կինոգործիչների, որ ձերբակալվել են այս ամիս մարդու իրավունքների վերաբերյալ Իսլամական Հանրապետության գործողությունները քննադատելու համար, հաղորդում է Iran International-ը:

Ուրբաթ՝ հուլիսի 15-ին, Ֆրանսիայի ԱԳՆ-ն հրապարակել է հուլիսի 8-ին և 11-ին ձերբակալված երեք իրանցի կինոգործիչների անունները՝ Ջաֆար Փանահի, Մոհամմադ Ռասուլոֆ և Մոսթաֆա Ալեահմադ:

Իրանցի մշակույթի նշանավոր գործիչներ Ռասուլոֆը և Ալեահմադը ձերբակալվել են հուլիսի 8-ին Իրանի անվտանգության ուժերին և զինվորականներին ուղղված «Ցա՛ծ դրեք զենքը» կոչվող կոլեկտիվ կոչը ստորագրողների դեմ ուղղված ճնշումների շրջանակում: Նրանք խնդրել են երկրում ցուցարարների նկատմամբ ուժ չկիրառել։

Փանահին հուլիսի 11-ին ձերբակալվել էր նախկինում ձերբակալված երկու ռեժիսորի կալանավորման դեմ ցույցին մասնակցելու համար. նա պահանջում էր նրանց ազատ արձակել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Ձեզ գուցե հետաքրքրի