Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 16:14 13-07-2022

Իրանում կանայք հիջաբի դեմ բողոքի ակցիաներ են սկսել


Իրանի սոցցանցերում ծավալվել է բողոքի ակցիա ընդդեմ հիջաբի, որը կանայք պարտավոր են կրել այս երկրում։ Սոցցանցերի կին օգտատերերը համացանցում տեսանյութեր են հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են նրանք հանում իրենց գլխաշորը:

Բողոքի ակցիան զուգադիպել է Հիջաբի և առաքինության օրվան, որը նշվում է Տիր ամսվա 21-ին Հիջրի արևային օրացույցի համաձայն, ինչը համապատասխանում է հուլիսի 12-ին Գրիգորյան օրացույցով:

2017 թվականի վերջին Իրանում տեղի է ունեցել առաջին զանգվածային բողոքի ակցիան ընդդեմ գլխաշորի պարտադիր կրման 1979 թվականի հեղափոխությունից ի վեր։ Այժմ Իրանում հիջաբ կրելուց հրաժարվելը պատժվում է բանտով։

Այս տարի բողոքի ակցիան բորբոքել է նախագահ Իբրահիմ Ռաիսին՝ հայտարարելով, թե երիտասարդների դժգոհությունը օրենքից, որով արգելվում է հասարակական վայրերում հայտնվել գլխաբաց, հետևանք է «արևմտյան քարոզչության, որը ձգտում է հասնել իսլամական հասարակության բարոյալքման»:

Reuters-ը գրել է, որ Առաքինության օրվա նախօրեին իրանցի իրավապաշտպան շարժումների ակտիվիստները կանանց կոչ են արել հրապարակայնորեն հանել գլխաշորերը, թեև դա կարող է հանգեցնել կալանքի՝ իսլամական դրես-կոդը խախտելու համար:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ