copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:35 13-01-2022

Ցուցարարները փակել են երկրի հիմնական ավտոմայրուղիները․ բողոքի ակցիաներ Լիբանանում

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում վերսկսվել են բողոքի ակցիաները։ Ցուցարարներն այսօր արգելափակել են Բեյրութի և ընդհանրապես Լիբանանի գլխավոր մայրուղիները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ցամաքային տրանսպորտի արհմիության կոչով միկրոավտոբուսների և տաքսիների վարորդները փակել են ճանապարհները՝ բողոքելով վառելիքի, սննդամթերքի գների չընդհատվող աճի դեմ`դոլարի նկատմամբ ազգային արժույթի նոր անկման ֆոնին:

Լիբանանի մայրաքաղաքում փակ է կենտրոնական հրապարակը, Վերդանի շրջանը և մայրուղին, որը տանում է դեպի օդանավակայան:Առավոտյան 5-ից բողոքի ակցիաների մասնակիցները նաև արգելափակել են մայրաքաղաքը երկրի հյուսիսային և հարավային շրջանների հետ կապող մայրուղիները։

«Մենք ստիպված ենք նման քայլերի դիմել, որպեսզի մեզ լսեն։ Մինչ այս մենք նախազգուշական ակցիա էինք կազմակերպել և փակել ճանապարհները։ Մենք պահանջում ենք, որ իշխանությունը քայլեր ձեռնարկի դոլարի փոխարժեքի կայունացման և սննդամթերքի գների կարգավորման հետ կապված։ Բենզինի գինն ամեն օր թանկանում է, նույնիսկ այս պահին է թանկանում, երբ ակցիա է ընթանում», - ասում է ցամաքային տրանսպորտի արհմիության անդամ Ահմադ Կուբեյսին։Կուբեյսիի խոսքով՝ կարևոր է, որ բոլոր լիբանանցիները միանան գործադուլին և բողոքի ակցիային, քանի որ կյանքի պայմաններն ամեն օր ավելի են վատթարանում։

«Եթե իշխանությունն ուզում է ինչ-որ բան փոխել, թող դատի բանկիրներին ու Կենտրոնական բանկի ղեկավարին։ Թող նրանց ստիպեն միջոցներ ձեռնարկել, բայց առայժմ մեր կյանքի պայմանները միայն վատանում են», - հավելել է Կուբեյսին։

Ցույցի մասնակից Աբու Ալի Մոհսենն ասում է, որ արհմիությունն ու երկրի քաղաքացիները պետք է կառավարությունից ու խորհրդարանից պահանջեն լուծումներ գտնել: «Մարդիկ չպետք է տուժեն, չպետք է սոված մնան միայն այն պատճառով, որ քաղաքական գործիչները պայքարում են իշխանության համար», - ասում է նա:

Բեյրութում այս պահին ակցիան խաղաղ ընթացք ունի։ Բանակն ու ոստիկանությունը չեն խոչընդոտում ցուցարարների գործողություններին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ