copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 15:32 12-07-2022

Մանդատները չենք դնում, որովհետև արևը կսկսի ավելի շուտ մայր մտնել

Խորհրդարանական ընդդիմությունը մանդատների հանդեպ հատուկ ակնածանք ու վերաբերմունք ունի։ Թե ինչու չեն դնում մանդատները, դրա համար հազար ու մի անհեթեթ բացատրություն են տալիս։ Իսկ որ դնեն, մարդիկ իրենցից բացատրություն էլ չեն պահանջի, կասեն՝ լավ արեցին։ Իսկ չդնելու համար ինչ ասես, որ չեն հորինում, օրինակ՝ սա․ «Մանդատները վայր կդրվեն այն ժամանակ, երբ մանդատը վայր դնելով՝ կնպաստենք շարժման ընդլայնմանը: Ամենահեշտ ճանապարհը այսօր մանդատներից հրաժարվելն է և ինչ-որ պատճառաբանությամբ պայքարից դուրս գալը»: Ըհը, Իշխան Սաղաթելյանն է սա ասում։ Այսինքն՝ մանդատը որ դնում ես, պայքարից ավտոմատ դուրս ես գալիս։ Մանդատն է, որ իրենց պայքարի ուժ և ոգի է հաղորդում։ Էն քաղաքացիները, որոնք առանց մանդատի իրենց հետ գալիս պայքարում են, իրենցը կեղծ, ֆեյք պայքար է, իսկական պայքարն իրենցն է՝ Իշխանինը, Ագնեսինը, Գեղամինը, էն մյուս Գեղամինը, Հակոբյան Վահեինը, իրենց կուսակցության մանդատավոր կանանցը, բա չէ՝ էն առանց մանդատի պայքարողներինը։

Ասում է՝ մանդատները վայր կդրվեն այն ժամանակ, երբ մանդատը վայր դնելով՝ կնպաստենք շարժման ընդլայնմանը։ Մի հարցնող լինի՝ մանդատները պահելով ինչքա՞ն եք նպաստել շարժման ընդլայնմանը, քանի՞ սմ քառակուսի եք ընդլայնել շարժումը։ Դեռևս միայն ձեր գործուղումների աշխարհագրությունն եք ընդլայնել մանդատների հաշվին, օրինակ՝ Իշխանը օրերս գնաց եվրոպաները ման եկավ, եկավ։ Բայց այ շարժումը դրանից չի շահել, տուժելն էլ չգիտենք։ Հիմա եկել, լոլոներ են կարդում՝ մանդատները չենք դնում, որովհետև արևը կսկսի ավելի շուտ մայր մտնել, ու պայքարող քաղաքացիների լույսը շուտ կմարի։ Կամ մանդատները չենք դնում, որովհետև, համապատասխան, եղբա՛յր ջան, դնենք, որ ի՞նչ անենք, դառնանք անմանդա՞տ, էլ մեզ բանի տեղ դնող չլինի՞։ Մի քիչ շատ մեծ զորություն եք հաղորդում էդ մանդատին, որն ընդամենը թղթի կտոր է, էլ անձեռնմխելիություն էլ ձեզ չի տալիս։

Վանեցյանը, որ մանդատը դրեց, որևէ բան փոխվե՞ց իր կյանքում։ Հակառակը՝ ռեյտինգը բարձրացավ, ասացին՝ մալադեց էդ տղուն, տեսա՞ք՝ կարևոր պահին հասցրեց «զադնի» դնել ու ոչ թե հետ կանգնել պայքարից, այլ իրեն զերծ պահել էս շոու ծրագրից, որի անունը մանդատ-մանդատ խաղալ են դրել։ Արթուր Ղազինյանն էլ, որ մանդատը դրեց, ի՞նչ եղավ, որևէ կերպ ընդլայնե՞ց, թե՞ նեղացրեց արժումը։ Ոչ մի բան էլ չեղավ, միայն նրանք, ովքեր Ղազինայնին մի քիչ այլ աչքով էին նայում, ասում էին՝ մանդատի մեռած է, հիմա ավելի լավ աչքով են նայում։ Իսկ Իշխան Սաղաթելյանն ու մյուսները այլևս դրա շանսն էլ չունեն՝ ո՛չ «զադնի» կարող են դնել, ո՛չ նորմալ առաջ են գնում։ Այ էդպես «խալաստոյ» վիճակում էլ մնացել են։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը