copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:50 01-04-2025

Առաջին ինքնաբացարկը. Գյումրիում արդեն դնում են մանդատները

Oragir.News-ի տեղեկություններով` «Իմ հզոր համայնք» կուսակցության 3-րդ համարի թեկնածուն՝ նկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։

Վաստակավոր գործիչը Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ առողջական խնդիրների պատճառով է ներկայացրել ինքնաբացարկի դիմումը։

Սուսաննա Մկրտչյանը Ռուբեն Մխիթարյանի ուսուցչուհին է։ Մկրտչյանը շեշտում է, որ իր համար հեշտ որոշում չի եղել նախընտրական ցուցակում լինելը, բայց ընդառաջել է իր աշակերտին։ Սուսաննա Մկրտչյանը զբաղվելու էր մշակույթին առնչվող հարցերով։

ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Գյումրիի պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանը ասել է. «Ինքնաբացարկ հայտնելուս առաջին պատճառը առողջական վիճակս էր, ես զգացի, որ երևի չեմ կարողանա էդ ներվային, խառնաշփոթի մեջ աշխատել»:

Նշենք, որ «Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն արդեն հայտարարել է, որ քվեարկելու է Վարդան Ղուկասյանի օգտին, որպեսզի նա ընտրվի Գյումրիի քաղաքապետ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել