copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:55 06-12-2023

Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության անդամները վայր են դնում մանդատները

Oragir.News-ի տեղեկություններով Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները մանդատները վայր են դնում։Մեր աղբյուրի փոխանցմամբ`ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ արտահերթ ընտրությունների, այսինքն`ամեն ինչ անում է, որ Գյումրիում ևս իշխանությունը կենտրոնացնի իր ձեռքը։

Ամիսներ առաջ Oragir.News-ը գրել էր, որ առաջիկայում Գյումրիի քաղաքապետի պաշտոնում կնշանակվի վարչապետի կնոջ մորաքրոջ թոռը`28-ամյա Վահագն Մկրտչյանը, ով ներկա պահին զբաղեցնում է Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնը։

Բազմիցս անդրադարձել ենք, որ Գյումրիի քաղաքապետարանում իշխող «Բալասանյան դաշինքի» և «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության» ջրերը մի առվով չեն հոսում։ Քաղաքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ`դե ֆակտո քաղաքապետը Վարդգես Սամսոնյանն է, բայց դե յուրե քաղաքի կարևոր որոշումները կայացվում են «ՔՊ»-ի կողմից։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ Գյումրիի ավագանու «ՔՊ » խմբակցության ղեկավարությունից։Մեզ ասացին, որ Քնարիկ Հարությունյանը այս պահին Երևանում է, իրենք տեղյակ կպահեն և անպայման հետադարձ կապի դուրս կգան։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից