Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:39 11-07-2022

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Լիզ Թրասը հայտարարել է վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարել է Պահպանողական կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի հեղինակային հոդվածը։

«Մենք բախվում ենք ներքին մեծ մարտահրավերների՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում: Մենք լուրջ մարտահրավերների հետ ենք բախվում նաև արտերկրում՝ կապված ագրեսիվ Ռուսաստանի և գնալով ավելի վճռական դարձող Չինաստանի հետ»,- գրել է նա։

Թրասը հավելել է, որ երկու տարուց քիչ ժամանակ է մնացել հաջորդ ընտրություններին նախապատրաստվելու համար: Նրա խոսքով՝ հաղթելու միակ ճանապարհը բրիտանացիներին տված խոստումների կատարումն է։

«Ես ինձ առաջադրում եմ, որովհետև կարող եմ առաջնորդել մարդկանց, կատարել խոստումները և դժվար որոշումներ կայացնել»,- գրել է նախարարը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել