copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:27 07-07-2022

Հայտնի են Ջոնսոնի հնարավոր իրավահաջորդները Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում

Բորիս Ջոնսոնի իրավահաջորդները Բրիտանիայի վարչապետի պաշտոնում կարող են լինել արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը կամ պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, կարծում է քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Կալաչևը։ Վերջինիս խոսքով, նրանք հավատարիմ են ուկրաինամետ հայացքներին, հետևաբար Ռուսաստանի նկատմամբ բրիտանացիների կոշտ դիրքորոշումը կշարունակվի։ Այս մասին նա ասել է «Լենտա.ռու»-ի հետ զրույցում:

«Մեծ Բրիտանիան չի փոխի իր քաղաքականությունը Ջոնսոնի հեռանալուց հետո»,- վստահ է Կալաչևը։ Ըստ նրա՝ նոր վարչապետի հետ Ռուսաստանի նկատմամբ երկրի կոշտ դիրքորոշումը կշարունակվի, քանի որ դա Ջոնսոնի քաղաքականությունը չէ, այլ Բրիտանիայի իշխող դասակարգի քաղաքականությունը, որին աջակցում է հասարակական կարծիքը:

Քաղաքագետը հավելել է, որ Ջոնսոնի պոտենցիալ իրավահաջորդները հանդես են գալիս Ուկրաինային առավելագույն օգնություն և աջակցություն ցուցաբերելու օգտին։