Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:23 07-07-2022

Կլասիկ դավաճաններ են. Արսեն Թորոսյանը՝ ընդդիմության մասին

«Իշխանության համար ընդդիմության բովանդակային ներկայությունը շատ կարևոր է։ Եթե ընդդիմությունը գա, իր աշխատասսենյակում աշխատի, դահլիճում նստի ու քվեարկություններին մասնակցի, դրան ոչ ոք չի խոչըդոտելու։ Փաստացի, նրանք երկուսն էլ հակաժողովրդավար ուժեր են», - Հանրայինի եթերում քիչ առաջ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Թորոսյանի խոսքով՝ եթե ընդդիմությանն ընտրողների մեջ ինքը լիներ, պետք է այնպես աներ, որ իր շահերը, պահանջները ԱԺ-ում ներկայացվեն, իսկ մյուս ընտրություններում, տեսնելով ընդդիմության աշխատանքը, էլ չէր ընտրի նրանց։

«Նրանք փաստացի դավաճանել են իրենց իսկ ընտրողներին։ Ընդդիմադիրները կլասիկ դավաճաներ են։ Մենք չենք խառնվում նրանց ներքին գործերին, դա իրենց գործն է։ Վերջին երկու ամսում կարևորագույն բաներ տեղի ունեցան, Վճռաբեկի դատավորներ ընտրվեցին, գլխավոր դատախազ, շուտով կքննարկվի ՍԴ դատավորի ընտրության հարցը։ Եթե նրանք իրենց անկանոն շարժումներով կարծում են, որ ավելի շատ քվե են ստանալու, կամ մինչև քվե ստանալու պահը անկանխատեսելի իրադարձություններ են տեղի ունենալու երկրում, սխալվում են», - ասաց Թորոսյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը