copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:22 20-06-2022

Անչափահասը հափշտակած հեռախոսը վերադարձնելու համար 50 հազար դրամ էր պահանջել

Հունիսի 18-ին ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ Արշակունյաց պողոտայում բացահայտ հափշտակել են քրոջ բջջային հեռախոսը, ապա զանգել և հեռախոսը վերադարձնելու համար պահանջել են 50 000 դրամ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, Հ. Հովսեփյան փողոցից, կողոպուտ և շորթում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 17-ամյա պատանու: Նրա մոտից հայտնաբերվել է նշված հեռախոսը:

Պատանին տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել:
Հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը