copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:14 17-06-2022

Ինչո՞ւ պետք է որակի խնդիր լինի. որևէ պաշտոնյայի կաշա՞ռք են տվել, էտ ի՞նչ ձև ա․ Փաշինյանը՝ Խաչատրյանին

Կառավարության հերթական նիստում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցի, թե պետական գնումների համակարգում արդյո՞ք կա ռեյտինգավորման համարգ, ասաց․

«Ներկայում մեր ունեցած համակարգը իր պարտավորությունները չկատարելու հիմքով սև ցուցակներում կազմակերպության հայտնվելն է։ Մենք հիմա Կառավարության առաջիկա քննարկման համար բերելու ենք մի նախագիծ, որ առանձին դեպքերում մրցույթը կամ գնումը անցկացվի, իսկ գնման առարկան, ըստ արդյունքի, արագացված ընթացակարգով կիրառվի»։

Փաշինյանն ասաց, որ այսօր հսկայական ծավալի աշխատանքներ են իրականացնում, որոնք ֆինանսավորում է Կառավարությունը։

«Մենք ուրախ ենք, որ մասնավոր հատվածը նաև եկամուտներ է ստանում, իսկ չկատարվածի պատասխանատվությունը մնում է Կառավարության վրա՝ ընդհուպ մինչև ժամկետները։ Ես կարծում եմ, որ մենք այնպիսի ժամկետներ պետք է մտածենք, որ ռեյտինգավորենք ընկերություններին, որովհետև շինարարի վարքագիծը շատ կարևոր է։ Ի՞նչ է նշանակում, ինչո՞ւ պետք է որակի խնդիր լինի որևէ աշխատանքի, ինչ-որ պաշտոնյայի կաշա՞ռք են տվել, ատկա՞տ են տվել, ինչո՞ւ պետք է լինի նման խնդիր։ Ի՞նչ է նշանակում՝ պետությունն այդքան փող դնի, ռեսուրս ծախսի, վերջում պարզվի՝ աշխատանքը որակյալ չէ: Ու էդ կազմակերպությունն ասի՝ հա դե, որակյալ չէ, բա «ներողությունն» ինչի՞ համար է, փողը տվեք, կանենք: Չի կարող այդպես լինել, մենք նաև որոշակի վարքագիծ պետք է պարտադրենք ընկերություններին», - ասաց Փաշինյանը։

Խոսքը շարունակերչապետն ասաց, որ մեր երկրում չկա շինարարական մի ընկերություն, որ չունի աշխատանք.
«Մեր երկրում շինարարական ընկերություն կա՞, որ աշխատանքի խնդիր ունի, որ աշխատանք չի ստանում։ Չկա տենց ընկերություն, ընդհակառակը, էնքան աշխատանք են ստանում, որ չեն հասցնում անեն, արդեն մենք ենք իրենց հետևից ընկնում խնդրողի կարագավիճակում, թե այս աշխատանքն էլ արեք, էն էլ․․․ դա ի՞նչ ձևա»։


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին