copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:44 31-10-2022

Մենք դեռ պետք է ճշտումներ անենք՝ արդյոք որևէ տեղ որևէ խնդիր կա, թե՝ ոչ. ԿԳՄՍ

«Մենք այս պահի դրությամբ տվյալ բնականաբար չունենք, բայց ինչու չպետք է վերականգնվեին, ահազանգ կա՞»։ Այսպես Oragir.News-ին արձագանքեցին ԿԳՄՍ-ից՝ պատասխանելով հարցին, թե Հանրապետության դպրոցներում աշնանային արձակուրդից հետո դասապրոցեսները վերականգնվել են, ունեն թվային տվյալներ երեխաների հաճախելիության վերաբերյալ։

«Մենք դեռ պետք է ճշտումներ անենք՝ արդյոք որևէ տեղ որևէ խնդիր կա, թե՝ ոչ։ Որևէ ահազանգ, որ որևէ դպրոցում դասապրոցես չի սկսվել, կամ բացակայությունները սահմանվածից շատ են, չունենք»։

Հետաքրքրվեցինք ԿԳՄՍ-ից՝ դպրոցներում ջեռուցման մեկնարկը տրված է, ԿԳՄՍ-ից հայտնեցին, որ ահազանգ այդ մասով էլ չունեն։ Հարցին, թե Հանրապետության բոլոր դպրոցներում ուսուցումն առկա է՝ պատասխանեցին.

«Մինչև արձակուրդները մի քանի դպրոց էին մնացել, այս պահի դրությամբ ինչ վիճակ է, չենք կարող ասել, խնդրում ենք՝ այդ թեմայով գրավոր հարցում ուղարկել»։

Հիշեցնենք, օրեր առաջ Oragir.News-ը գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ և փորձել ճշտել, թե ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ-ի քանի՞ դպրոցում էր դասապրոցեսը դադարեցվել, որտեղից էլ մեզ հայտնել էին, որ Գեղարքունիքի մարզի 4 դպրոցներում, Սյունիքի մարզի 1 դպրոցում կրթությունը դեռևս կազմակերպվում է հեռավար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի