Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 10:46 16-06-2022

Ստեփանակերտում երիտասարդները բարձրացրել են Արցախի և Հայաստանի դրոշները

«Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի և Գրիգոր Նարեկացի համալսարանի հետ համագործակցության արդյուքում՝ այսօր Ստեփանակերտում բարձրացվել են ՀՀ և ԱՀ դրոշները՝ ի հակադրումն ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած մերկապարանոց հայտարարությունների և վերջին օրերին Google որոնողական կայքում Արցախի բոլոր պետական կառույցների անվանափոխության։

Այս նախաձեռնության անդամները, Արցածի երիտասարդությունը հստակ ուղերձ են հղում Ադրբեջանին և միջազգային հանրությանը, որ ունեն հստակ պատկերացում այն մասին, որ Արցախը եղել է, կա և մնալու է հայկական։ Երիտասարդները մտադիր են դրոշները բարձրացնել Արցախի տարբեր կրթօջախներում, շրջաններում և համայնքներում։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված