copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:50 28-12-2023

Իշխանության հրահանգով բոլոր շենքերից կհեռացվեն Արցախի դրոշները, այդ թվում՝ ԵԿՄ-ի

2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը գիտակցաբար, թե ոչ, բայց երկիրը հասցրել են ծայրահեղ վիճակի։ «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացող Փաշինյանի կառավարման օրոք Արցախն ամբողջությամբ հայաթափվեց և հանձնվեց թշնամուն։

Այս ամենին զուգահեռ՝ Փաշինյանի թիմակիցները կարծես խուսափում են Հայաստանում Արցախի Հանրապետությունը հիշատակող որևէ ատրիբուտ թողնել՝ գերբ, դրոշ և այլն։

Բոլորովին վերջերս էլ Աբովյան 9 հասցեում գործող Արցախի տեղեկատվական շտաբի շենքից հեռացվեց այդ ցուցանակը, մնացել են միայն Հայաստանի և Արցախի դրոշները։

Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանի կառավարությունը հրահանգ է իջեցրել բոլոր կառույցների շենքերից 2024 թվականի հունվարի 1-ից հեռացնել Արցախի դրոշը։

Նշենք, որ Արցախի դրոշը փակցված է նաև ԵԿՄ գրասենյակի շենքի գլխավոր մուտքի մոտ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այն ևս պետք է հեռացվի։

Oragir.News-ը փորձեց տեղեկությունը ճշտել ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանից, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը 2018 թվականին տեղի ունեցած «հեղափոխությունը» կարևորել էր Արցախյան պատերազմից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին