copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:40 17-11-2021

Աշխարհում ծխողների թիվը պակասել է. ԱՀԿ

Աշխարհում ծխողների թիվը 2015թ.-ից մինչև 2020թ.-ն ընկած ժամանակահատվածում նվազել է՝ 1.32 միլիարդից հասնելով 1.3 միլիարդի, հաղորդում է UN News-ը:

ԱՀԿ-ի զեկույցի համաձայն, սպասվում է, որ մինչև 2025թ.-ը ծխողների թիվը կնվազի՝ հասնելով 1.27 միլիարդի:

ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսն ասել է, որ այս ցուցանիշները շատ հուսադրող են, բայց անելիքները դեռ շատ են:

«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, և ծխախոտ արտադրող ընկերությունները կշարունակեն օգտագործել բոլոր հնարքները՝ իրենց մահաբեր ապրանքների իրացումից ստացվող հսկայական եկամուտները չկորցնելու համար»,- ասել է Գեբրեյեսուսը:

ԱՀԿ-ն կարծում է, որ ծխախոտային արդյունաբերությունը կորոնավիրուսի համավարակն օգտագործում է 80 երկրների կառավարությունների վրա իր ազդեցությունը մեծացնելու համար։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը