Ներքին 4 տարի առաջ - 13:53 10-06-2022

Կորոնավիրուսի մարտահրավերը մեր սրտում է մնալու և որպես կյանքի ձեռքբերում է լինելու. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով Հաշվեքննիչ պալատի ներկայացրած՝ կորոնավիրուսային ծախսերով պայմանավորված բյուջետային հաշվեքննության արդյունքներին, ասաց.

«Ինչո՞ւ ենք մի քիչ էմոցիոնալ, որովհետև իսկապես այդ մարտահրավերը և ամբողջ թիմի տքնաջան, գիշեր-ցերեկ, հնարավորինս արագ, էֆեկտիվ արդյունքներ ապահովելու մասով իսկապես սա մեր կյանքի ամենա էն հատվածներից է, որը մնալու է մեր սրտում ու կյանքի ձեռքբերում է մնալու»։

Անդրադառնալով հաշվեքննիչ պալատի եզրակացությանը՝ նախարարն ասաց, որ կորոնավիրուսային մարտահրավերն իր ընդգրկվածությամբ շատ մեծ է։

Հիշեցնենք, որ Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը ներկայացնում էր հաշվեքննիչ պալատի հաշվետվությունը՝ կորոնավիրուսային ծախսերով պայմանավորված բյուջետային հաշվեքննության արդյունքները՝ հիմնված ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական և քննիչ հանձնաժողովների առաջարկությունների վրա, որի վերաբերյալ ելույթով հանդես եկավ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը