copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:56 05-06-2022

Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան Լավրովի ինքնաթիռին թույլ չեն տա թռչել Սերբիա. ԶԼՄ-ներ

Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան փակել են իրենց օդային տարածքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար։ Այս մասին հաղորդել է սերբական «Վեչեռնե նովոստի» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրին։

Ըստ այդմ՝ հունիսի 6-7-ը նախատեսված նախարարի այցը Սերբիա «հայտնվել է մեծ հարցականի տակ», «սակայն դրանում ոչ մի մեղք չունի պաշտոնական Բելգրադը»:

Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչի վարչակազմը ներկայումս չի մեկնաբանում իրավիճակը։ Նախագահի մամուլի ծառայությունը կիրակի օրը հաղորդել է, որ երկուշաբթի ժամը 10:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 11:00-ին) Բելգրադում ՌԴ դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն կհանդիպի նրա հետ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը