copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:55 15-05-2021

Չեռնոգորիան զբոսաշրջիկներին թույլ կտա երկիր մուտք գործել հաջորդ շաբաթ

Չեռնոգորիայի վարչապետ Զդրավկո Կրիվոկապիչը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է սահմանները բացել զբոսաշրջիկների համար արդեն հաջորդ շաբաթ: Երկրի իշխանությունները հույս ունեն, որ ծովային առողջարաններ մեծաթիվ զբոսաշրջիկներ են այցելելու:

Սակայն հարկ է նշել, որ Չեռնոգորիայում կորոնավիրուսի հետ կապված պատկերը վատթարագույններից մեկն է Եվրոպայում: Համավարակի սկսվելուց ի վեր այստեղ մահացել է 1566 մարդ, այն դեպքում, երբ երկրի բնակչությունն ընդամենը 600 հազար է: Մարտի սկզբին Չեռնոգորիան ՆԱՏՕ-ին է դիմել առողջապահության համակարգի ծանրաբեռնվածության խնդրով, սակայն այդպես էլ օգնություն չի ստացել:

Հիշեցնենք, որ Հունաստանը մայիսի 14-ին բացել է սահմանները զբոսաշրջիկների համար և չեղարկել երկրում տեղաշարժվելու սահմանափակումները: Մասնագետների կարծիքով՝ սահմանները բացելն ու սահմանափակումները հանելը պայմանավորված են երկրում կորոնավիրուսի իրավիճակի կայունացմամբ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել