Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:11 03-06-2022

Ոստիկանությունը դիմեց սադրանքների, եղան բախումներ, Նիկոլը երազում էր սրա մասին. Իշխան Սաղաթելյան


ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ իրենք հասել են կառավարական ամառանոցի մոտ՝ իրենց պահանջը ներկայացնելու, որից հետո հետո ուզում էինք գնալ Ազգային ժողովի մոտ, այնուհետև Ֆրանսիայի հրապարակ։


«Ոստիկանությունը չբացեց փողոցը, դիմեց սադրանքների, արդյունքում եղան բախումներ՝ այն, ինչը Նիկոլը վաղուց երազում էր»։

Նա նշեց, որ իրենք նախօրոք հայտարարել էին, որ որևէ շենքի վրա հարձակում չի լինելու։

«Ոստիկանները կիրառեցին հատուկ միջոցներ, իրենց պահում էին սանձարձակ, ծեծում, բռնություն գործադրում։ Կան բերման ենթարկվածներ, տուժածներ»։

Ցուցարարները շարժվել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղ այս պահին տեղի է ունենում հանրահավաք։
«Պինդ մնացեք։ Այս պայքարն անկասելի է, ինչ ուզում են՝ անեն»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել