Ներքին 4 տարի առաջ - 11:54 01-06-2022

Մանուկներից մանկություն գողացողը ծնվել է մանուկների համար ամենակարևոր օրը․ Էդգար Ղազարյան

Լեհանստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«1950 թվականից սկսած, ամեն տարի, հունիսի 1-ը նշվում է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր։ Երեխաների պաշտպանության օրը օրենքով սահմանված պետական տոն է նաև Հայաստանում։ 47 տարի առաջ այդ օրը լույս աշխարհ է եկել անհասկանալի մեր սերվածք, ով ընտանեկան հանգամանքների բերումով, չի կարողացել վայելել սեփական մանկությունը և դրանով իսկ չարությամբ լցվել աշխարհի բոլոր մանուկների, իրենց երեխաների մանկությունը վայելող ընտանիքների նկատմամբ։

Նա գողացել է հազարավոր երեխաների մանկությունը, գողացել նրանց աչքերի միջի բարի ժպիտը, գողացել է նրանց՝ ծնողի հոգատարությունն ու աջակցությունը ստանալու հնարավորությունը՝ դարձրել թույլ, խեղճ ու անպաշտպան։ Նա չի ավարտել իր հանցանքը և հիմա ուզում է այդ երեխաներին նետել թշնամու երախը՝ դարձնել ցեղասպանության զոհ ու շարունակել վայելել արյան խրախճանքը։

Անիծվի ծնունդդ դաժան մարդասպան։ Արժանի ես վայելելու քո մեղքով կյանքից զրկված բոլոր երիտասարդների ծնողների և հարազատների, նրանց որբացած զավակների հավաքական վիշտը, հարամ լինի ապրածդ ամեն օրը, կերածդ ամեն մի պատառը, խմածդ ամեն մի կումը»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը