Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:01 01-06-2023

Էժան փիառը, մանուկների տոնը և մանկամիտ իրավապահները

Ներկա իշխանությունները հայտնի են նրանով, որ աշխատելու և խնդիրները լուծելու փոխարեն զբաղվում են միայն PR-ով։ Այսօր էլ, քաղաքապետի ընտրություններին ընդառաջ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ավագանու նիստը վստահել էր հենց երեխաներին` երևի ափսոսալով, որ ինքը չի կարող երեխա դառնալ ու դրանով էլի փիարվել։

Oragir.News-ի տեսախցիկն այսօր ֆիքսեց, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողին, որը ոստիկանության էլեկտրական սեգվեյները տվել էր երեխաներին, որ դրանք քշեն։

Հիշեցնենք, որ ոստիկանության սեգվեյները գնվել են քաղաքացիների վճարած հարկերով, և վնասվելու դեպքում տուժելու է կրկին ՀՀ քաղաքացին։ Սակայն այդ փաստը իշխանականների կողմից ընկալվում է ոչ առաջնային, քանի որ գահին մնալու ձգտումը ավելի մեծ է։

Այս PR-ի ֆոնին համացանցում տարածվեց տեսանյութ որտեղ երևում է, թե ինչպես է Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ծեծում անչափահաս տղայի, իսկ գիշերը ԱԱԾ-ն ձերբակալել էր 4 քննիչների` առգրավված թմրանյութը վերավաճառելու կասկածանքով։

Հուսանք, որ հաջորդ տարի իշխանության ռեյտինգը և իրավապահների իրավագիտակցությունն այնպիսի մակարդակի վրա չեն լինի, որ երեխաները հունիսի 1-ը տոնեն ոստիկանության աշխատակիցների ատրճանակներով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին