Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:23 13-04-2025

Սա մանուկների օրհնության տոնն է. Ծաղկազարդը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Այսօր՝ ապրիլի 13-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը։

Oragir.News-ը այցելեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ զրուցեց եկեղեցու երիտասարդական միության անդամների հետ։

Նրանք ներկայացրին տոնի իմաստը և հավատքի կարևորությունը մարդու սրտում։

«Ծաղկազարդը խորհրդանշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Այս օրը նաև մանուկների օրհնության օր է համարվում, քանի որ, երբ Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմի տաճար, մանուկները աղաղակում էին՝ Օրհնյալ է Դավթի Որդին»,- ասաց երիտասարդական միության անդամներից մեկը։

Նրանց նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում մանուկների համար։

Մանուկներին բաժանվեցին նվերներ՝ որպես տոնի խորհրդի ընդգծում և օրհնություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը