Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:30 31-05-2022

Թուրքիան նախապատրաստվում է նոր ռազմական օպերացիայի Սիրիայում

Թուրքական մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Թուրքիայի զինված ուժերի հնարավոր ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական, գրում է ermenihaber-ը:

CNN Turk-ի տեղեկությունների համաձայն, Թուրքիայի զինված ուժերը վերջին նախապատրաստական աշխատանքներն են իրականացնում նախքան հնարավոր ռազմական օպերացիայի մեկնարկը։ Թուրքերի կողմից արդեն ֆիքսված են զինյալների թունելները Թել Ռըֆաթում: Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերը սպասում են հրամանի։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանից վերադառնալիս նշել էր, որ նախատեսված օպերացիան անպայման իրականացվելու է:

«Մի գիշեր կիջնենք դրանց գլխին»,- ասել էր Էրդողանը։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ Էրդողանը այդ թեմայի վերաբերյալ ասել էր․ «Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30 կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվտանգություն գոտիներ ստեղծելու համար: Մեր գործողության համար առաջնահերթ են լինելու այն տարածքները, որոնք հաճախակի իրականացվող հարձակումների և ոտնձգությունների թիրախ են դառնում»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով