Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:50 30-05-2022

Նախորդ դատական նիստի հետևանքով խաթարվել է արդարադատությունը․ Արծվիկ Մինասյան

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է քննվել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի մասին հաղորդումը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներկայացրել են այն միջնորդությունը, որ զոհվածների ծնողներն ու հարազատները ներգրավվեն որպես շահագրգիռ անձինք․

«Հենց այս միջնորդության շրջանակներում է, որ հայտնի դեպքը տեղի է ունեցել, և նախորդ դատական նիստում տեղի է ունեցել անսպասելի որոշում, որի արդյունքում խաթարվել է ՀՀ արդարադատությունը, խաթարվել է հանրային շահը, խաթարվել է հասարակության տեղեկատվության իրավունքը, և մենք գործ ունենք տասնյակ հազարավոր տուժողների, նրանց հարազատների, իրական շահագրգռվածություն ունեցող անձանց իրավունքները վերականգնելու խաթարման հետ և պահանջում ենք նախորդ դատական նիստում կայացրած որոշումը հրատապ կարգով քննության առարկա դարձնել՝ կայացված որոշումը վերացնելու և դատական նիստը բաց անցկացնելու վերաբերյալ»։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները արդեն մի քանի ժամ է՝ Վերաքննիչ դատարանի մոտ են, որից հետո գնացին ԲԴԽ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել