copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 21:58 27-05-2022

Հայաստան - Ադրբեջան օրինակով. ՈւԵՖԱ-ն բացառում է ուկրաինական և բելառուսական ակումբների միջև հանդիպումները

ՈւԵՖԱ-ի հովանու անցկացվող ակումբային մրցաշարերում (Չեմպիոնների լիգա, Եվրոպա լիգա և Կոնֆերենցիաների լիգա) ուկրաինական և բելառուսական ակումբները միմյանց չեն հանդիպի, հայտնում է ֆուտբոլային գերատեսչության պաշտոնական կայքը։

ՈՒԵՖԱ-ի որոշումն ուժի մեջ կմտնի եվրագավաթային առաջիկա մրցարջանից։ Հայտնի է նաև, որ օրենքը կգործի մինչև ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը։

Գերատեսչությունն իր որոշումը կապել է անվտանգային հարցերի հետ։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ բելառուսական ակումբները տնային հանդիպումները կանցկացնեն առանց հանդիսականների։

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի տվյալ օրենքը գործում է հայկական և ադրբեջանական ակումբների վրա, որոնք մրցաշարերում միմյանց հանդիպել չեն կարող։ Այդ ցանկում են նաև սերբական ու ալբանական ակումբները։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել