Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:47 25-05-2022

Կարո՞ղ է՝ մեկ տարի հետո գաք, ասեք՝ երկարաձգենք 4 տարի. չի կարելի. Խաչատրյանը՝ քննիչ հանձնաժողովի մասին

ԱԺ քառօրյա նստաշրջանի ընթացքում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, անդրադառնալով քննիչ հանձնաժողովի ժամկետի երկարաձգման աշխատանքերին, ասաց, որ հանձնաժողովում բավականին երկար քննարկել են այն հարցը, որ այն, որ այսօր սահմանված է 6 ամիս ու էլի 6 ամիս ժամկետով, պատահական չէ, որովհետև քննիչ հանձնաժողովի վերաբերյալ կա ձևակերպում, որ այն պետք է ունենա հանրային հետաքրքրություն։

«Եթե խնդիրն ունի հանրային հնչեղություն, իմ խորը համոզմամբ 6 ամիս հետո պետք է գալ, ԱԺ-ին ներկայացնել՝ հարգելով այդ հնչեղությունը, թե ինչ է կատարվել, ինչքան են ուզում երկարաձգեն, որովհետև մեկ տարի հետո կարող է հանրային հնչեղությունը վերանալ։ Դրա համար ես կարծում եմ, որ նախագիծը պետք է թողնել ուժի մեջ և մտածել՝ ի՞նչ անել, որ տեղավորվել այդ ժամկետներում, միայն առանձին ժամկետում ԱԺ-ն երկարացնի ժամկետը։ Կարող է մեկ տարի հետո պարզվի, որ էլի մեկ տարի էլ է պետք, որ երկարաձգվի ժամկետը։ Բայց այս խնդրի բուն հասցեատերը հանրությունն է, հարգե՛ք մարդկանց հետաքրքրությունը, հանրային հնչեղությունը պետք է պահպանվի»։

Հիշեցնենք, որ Աժ-ում այժմ քննարկվող «Ազգային ժողովի կանոնակարգ» նախագիծը մեկ շաբաթ առաջ քննարկվել և հավանության էր արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը