Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:17 24-05-2022

Լրագրողների՝ պաշտոնյայի աշխատասենյակ մուտք գործելը կվերանայվի օրենքի կարգավորման հիմքով. Մինասյանը՝ Արսենյանին

ԱԺ քառօրյա նստաշրջանում քննարկվում է «ԶԼՄ մասին» օրենքի նախագիծը, որը կառավարության կողմից հարակից զեկուցմամբ ներկայացնում է Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը՝ ասելով, որ ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն անելու նախագծով առաջարկվում է լրացում կատարել ԶԼՄ օրենքում, ըստ որի՝ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել ոչ միայն նրան հավատարմագրման ներկայացրած լրատվականի դիմումով, այլև նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից։

Հարց ու պատասխանի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը հարակից զեկուցողին հարցրեց, թե լրագրողի կողմից պետական մարմնի գործունեության նպատակների կամ պետական քաղաքական գործչի կողմից արտահայտած մտքերի նենգափոխումը լրատվամիջոցի կամ լրատվական կայքի կողմից ընկնո՞ւմ է այս կարգավորումների դաշտը, թե՞ ոչ։

Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Այս կարգավորմամբ օրենքով ամրագրում ենք պետական մարմնի կողմից հավատարմագրման հետ կապված հավատարմագրման հետկանչման ինստիտուտ, և եթե պետական մարմնի ներքին կանոնակարգերով նախատեսված լինի Ձեր մատնանշած որևէ կարգավորում, ապա դա կարող է հիմք լինել, բայց նենգափոխումը այդ հիմքով հնարավոր չի լինի իրականացնել, հնարավոր է արգելված տարածքներ մուտք գործելը կամ, օրինակ, բարձրաստիճան պաշտոնյայի աշխատասենյակ մուտք գործելը։ Որոշակի կարգավորումներով հնարավոր կլինի կանխել այն խնդիրները, որոնց մենք ականատես եղել ենք որոշակի հատվածներում»։

Հիշեցնենք, որ Աժ-ում այժմ քննարկվում է «Զանգվածային լրատվության» մասին օրենքի նախագծում փոփոխություն կատարելը, որն ավելի ուշ քննարկվել էր ԿԳՄՍ հանձնաժողովի նիստում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր