copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 11:57 15-02-2025

AP-ի լրագրողների մուտքը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակ արգելել են 

Associated Press գործակալության աշխատակիցներին արգելել են հայտնվել Օվալաձև աշխատասենյակում և Air Force One ինքնաթիռում՝ Մեքսիկական ծոցն Ամերիկյան անվանելուց հրաժարվելու համար: Այս մասին հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի կապի և կադրային հարցերով տեղակալ Թեյլոր Բուդովիչը։ Գրում է DW-ն։

Նա նշել է, որ գործակալության լրագրողներն ու լուսանկարիչները կպահպանեն Սպիտակ տան համալիր այցելելու լիազորությունները։

«Թրամփի վարչակազմը պատժում է AP-ին անկախ լրագրության համար։ Օվալաձև գրասենյակ մեր մուտքի սահմանափակումը ոչ միայն լրջորեն դժվարացնում է հասարակության մուտքը անկախ նորություններ, այլև ակնհայտորեն խախտում է սահմանադրությունը»,-ասել է գործակալության գործադիր խմբագիր Ջուլի Փեյսը։

Associated Press-ը հիմնադրվել է 1846 թվականի մայիսին Նյու Յորքում։ 2023 թվականին գործակալության լրագրողները միանգամից երկու Պուլիտցերյան մրցանակ ստացան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը լուսաբանելու համար։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը