Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 00:10 20-05-2022

Մեր կողմը ճիշտն ա, արդարը մենք ենք. Արթուր Գալեյանը քիչ առաջ ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրից ժամը 17:00-ից քննվում էր դատական երկու գործ, որոնցից մեկը վերաբերում էր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորեղբորը՝ Արթուր Գալեյանին, որին մեղադրանք էր առաջադրվել բարձրաստիճան սպայի նկատմամբ վիրավորանք հնչեցնելու և նրա ուղղությամբ շշեր նետելու համար, ինչի համար էլ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն էր առաջադրվել, որը դատարանը չի բավարարել, և Արթուր Գալեյանն ազատ արձակվեց։

Քիչ առաջ փաստաբան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ դատարանը բավարարեց իրենց կողմից ներկայացրած բողոքը՝ ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ, միաժամանակ մերժեց նաև քննիչի միջնորդությունը, ընդ որում հիմնարար կասկածի հիմքով, կասկածի բացակայությամբ. «Դասական դասագրքային կալանքի միջնորդությւոն տեղի ունեցավ շատ օբյեկտիվ, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արմեն Պողոսյանին՝ օբյեկտիվ և շատ դժվար այս քաղաքական իրավիճակում դժվար որոշում կայացնելու համար։

Արթուր Գալեյանն ասաց. «Մենք պայքարելու ենք հանուն մեր տղերքի ու մեր զոհված զինվորների։ Մեր կողմը ճիշտն ա, արդարը մենք ենք։ Եկեք միացեք ազգին՝ փրկենք ա մեր սուրբ երկիրը։ Մեր հպարտությունը կարգավորենք, հասկանանք ի՞նչ է կատարվում։ Թարգե՛ք ժողովուրդ, սև ու սպիտակի հասկացողությունները, մենք բոլորս սպիտակ մարդիկ ենք, մենք մեզ մինչև չգնահատենք, ոչ մեկը մեզ չի՛ գնահատելու։ Բարձրացեք ոտքի՛»։

Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացրել էր փաստաբան Հովհաննիսյանը, երեկ գիշերը քննիչները փորձել են նրան հարցաքննել, բայց ի վիճակի չի եղել ցուցմունք տալու՝ առողջական վիճակի կայուն ծանր լինելու պատճառով։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում