copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:16 19-05-2022

Ռոմանոս Պետրոսյանը պնդել է, որ երդվյալ ՔՊ-ականը աշխատանքից ազատվի

Ռոմանոս Պետրոսյանի և «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության ՔՊ-ական աշխատակցի միջև տարաձայնության հետևանքով տնօրենն է հրաժարական տվել։

Oragir.newsգրել էր, որ «Կոտայք» ՋՕ-ի տնօրենի պաշտոնի շուրջ նոր աղմուկ է ստեղծվել։ Բանն այն է, որ տնօրեն Վլադ Աբրոյանի հրաժարականից հետո ընկերության տնօրեն է ընտրվել Կամարիս գյուղի նախկին գյուղապետ Գոռ Հակոբյանը, մինչդեռ Ռոմանոս Պետրոսյանը ամեն կերպ ցանկանում է այդ պաշտոնում իր կադրերին տեղադրել։ Մենք գրել էինք նաև, որ տևական ժամանակ է՝ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը նստել է տնօրենի աշխատասենյակում և դուրս չի գալիս, ինչի հետևանքով ընտրված տնօրենը չի կարողանում ստանձնել պաշտոնը։

Մեզ ուշագրավ մանրամասներ պատմեցին, թե ինչու է նախկին տնօրեն Վլադ Աբրոյանը հրաժարական տվել։ Բանն այն է, որ տնօրենը հրաժարվել է Ռոմանոս Պետրոսյանի պահանջով աշխատանքից ազատել ՔՊ-ական աշխատակից Գայանե Զեյնալյանին, և հետագա ճնշումներից խուսափելու համար ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել։ Զարմանալին այն է, որ Գայանեն էլ է երդվյալ ՔՊ-ական, սակայն Ռոմանոս Պետրոսյանը ամեն կերպ պնդել է, որ նա աշխատանքից ազատվի։

Այս դեպքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՔՊ վերնախավը մի քանի ճամբարների է բաժանված, և դրանց ղեկավարները միմյանց հետ անհաշտ պայքարի մեջ են։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին