copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 14:43 30-04-2026

Ինչու է մեր դատական համակարգը կործանվում. Էդմոն Մարուքյանը՝ երդվյալ ատենակալների մասին

Փաստաբանները բողոքում են, որ չեն կարողանում հասնել այնտեղ, որտեղ այն մարդն է, ում բերման են ենթարկել. ի՞նչ երդվյալ տենակալից ես խոսում, ի՞նչ ես պատմում։ Այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից առաջ մղվող երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրմանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ո՞ր թվին է եղել, որ երդվյալ տենակալները չկային, բայց մենք՝ փաստաբաններով կարողանում էինք մեր պաշտպանյալներին տեսնել։ Կարողանում էինք տեսնել Սերժի օրոք, Քոչարյանի օրոք, այդ ո՞նց եղավ, որ քո օրոք չենք կարողանում տեսնել։ Սաղ պրոբլեմը երդվյալ տենակալնե՞րն են։

Ասում է՝ հիմա մարդուն, որ տուգանքում են, ինքը նյարդայնանում է, որովհետև այդ սահմանադրությունը ինքը չի ընդունել, այ որ ինքը ընդունի, չի նյարդայնանա այդ տուգանքից, կիմանա, որ ինքն է ընդունել, արդար է։ Էս ի՞նչ եք պատմում մարդկանց։

Մի հատ այսօրվա ձեր արածներին նայեք, ձեր դատական համակարգին նայեք, ինչքան մարդ է ՔՊ–ի հետևորդ, համակիր, հեղափոխության ժամանակ թմբուկ խփող, որ այսօր դատավոր է, դրա մասին խոսեք։

Երբեք Հայաստանում դատական համակարգը նորմալ չի եղել։ Այլանդակություն է տիրել նախկինում և հիմա էլ արդարադատության համակարգը, դատական համակարգը մաքրության գագաթնակետի վրա կանգնած չի։ Բայց 8 տարի անցել է, որ իշխանություն եք, ութ տարվա մեջ ի՞նչ եք արել, ի՞նչ եքփոխել։ Մարդիկ տարիներով դեգերում են դատարանների առաջ։ Մարդկանց գործերը տարիներով չեն քննվում, քննված գործերով կայացված վճիռները տարիներով ի կատար չեն ածվում։ Բանտերում մարդիկ մահանում են, բազմաթիվ դեպքեր ունենք, ու դրա ֆոնին ի՞նչ են անելու այդ երդվյալ ատենակալները»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի